Ընտրատարածքների վերանայման հարցերով Կալիֆորնիայի քաղաքացիների հանձնաժողովը նոր ընտրական տեղամասեր է
ստեղծելու Կալիֆորնիայի Նահանգային Ժողովի, Նահանգային Սենատի, կոնգրեսական ու Հարկային կառավարման հանձնաժողովի
(Board of Equalization) ընտրությունների համար։ Նոր ընտրատարածքներ ստեղծելու գործընթացը կրկնվում է
յուրաքանչյուր 10 տարին մեկ և կոչվում է ընտրատարածքների վերանայում։
Տվյալ ընտրատարածքում ապրող յուրաքանչյուր ոք քվեարկում է այն թեկնածուների օգտին, որոնք իրեն կներկայացնեն։
Թեկնածուն պետք է ապրի այն ընտրատարածքում, որտեղից առաջադրվում է։
Նոր ընտրատարածք ստեղծելիս, Հանձնաժողովը պետք է առաջնորդվի որոշակի ուղենիշներով։
Դրանցից մեկը պահանջում է, որ Հանձնաժողովը տեղյակ լինի Կալիֆորնիայով մեկ սփռված համայնքներից ու նոր
ընտրատարածք ստեղծելիս ձգտի հնարավորության սահմաններում այդ համայնքները չմասնատել։
Երբ համայնքը մասնատվելու փոխարեն ամբողջությամբ մնում է մեկ ընտրատարածքում, ապա այն ավելի լավ հնարավորություն
է ստանում ընտրել այնպիսի թեկնածուների, որոնք իր կարիքները կներկայացնեն։
Կալիֆորնիայի ընտրատարածքների վերանայման գործընթացի մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ. https://www.wedrawthelinesca.org։
Մենք Ձեր հետևյալ ներդրման կարիքն ունենք․
Կալիֆորնիայում բնակվող յուրաքանչյուր ոք հրավիրվում է մասնակցելու։